Մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում
2021թ․ ապրիլի 29-30-ին և մայիսի 6-7-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի մասնագետներ Ս. Հակոբյանի, Լ. Գարեգինյանի և Ք. Սահակյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Երևանի թիվ 1 և թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:
Մշտադիտարկման նպատակն էր դիտարկել ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման ընթացքը՝ ըստ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլաններում /ՄԱԾԱՊ/ սահմանված նպատակի: