Նախադպրոցական համընդհանուր ներառական կրթություն

2021-2023թթ. Հայաստանի Հանրապետությունում կներդրվի նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության համակարգը:

2021թ-ին մշակվել են`

  • ✦ երեխայի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմը,
  • ✦ անհրաժեշտ իրավական կարգավորումները,
  • ✦ փաստաթղթերն ու ձևաթղթերը,
  • ✦ մանկավարժների վերապատրաստման մոդուլները:

2022թ-ի սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը»

2022-2023 ուսումնական տարվանից:

նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրվել է Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի և Երևան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

2023-2024 ուսումնական տարում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությունը ներդրման գործընթացը կշարունակվի Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում:

Համընդհանուր ներառական կրթության շրջանակներում յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի իր համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստանալ կրթություն և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներն իրականացնում են նախադպրոցական տարիքի երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում, որի հիմա վրա երեխայի համար մշակվում է Անհատական ուսուցման և զարգացման պլանը:

Մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրվում երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին տվյալ տարածքում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից Նախադպրոցական տարիքում երեխայի զարգացման համար ընտանիքի դերը շատ կարևոր է:

Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի բոլոր երեխաներին`

  • ✦ վաղ տարիքից ընգրկվել կրթության մեջ,
  • ✦ վաղ հայտնաբերել հանդիպող դժվարությունները,
  • ✦ իրականացնել միջոցառումներ դրանց հաղթահարման ուղղությամբ:

Այս ամենը հիմք է ապահովում դեպի դպրոցական կրթություն սահուն անցման և արդյունավետ մեկնարկի համար:

Կրթությունը երեխաների հիմնարար իրավունքն է…

Skip to content