2021թ․ Դեկտեմբերի 3-4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ կազմակերպված «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության պատասխանատու ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, շահագրգիռ այլ անձինք, որոնց թվում էին նաև աշխատաժողովի բացման և պանելային քննարկման բանախոսները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտի ներառականությանն ուղղված պետական քաղաքականությունը` նշելով, որ աշխատանքներն իրականացվում են երեք հիմնական ուղղությամբ` օրենսդրության և քաղաքականության մշակում, ենթակառուցվածքների զարգացում և միջավայրի հարմարեցում, մարդկային կարողությունների զարգացում։ ՀՄԿ տնօրեն Ա. Սվաջյանը մասնակցել և ներկայացրել է կրթական ոլորտում ներառականությանը խոչընդոտող հիմնախնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ գործողությունները։