2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց օգոստոսյան խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ․Անդրեասյանը, Արագածոտնի մարզպետ Դ․ Գևորգյանը, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության ոլորտի մարզային պատասխանատուներ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:
Ամփոփելով նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումներն ու բացթողումները՝ քննարկվեցին ուսումնական պլանների, վերապատրաստման և ատեստավորման գործընթացների, տարիֆիկացիոն մատյանների, ներառական կրթության և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ կատարվեց ԿԱՊԿ ունեցող երեխաների կրթության կազմակերպման, ինչպես նաև ՏՄԱԿ-դպրոց սերտ համագործակցության կարևորությանը։
Սկզբնաղբյուր` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ