2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում օգոստոսի 26-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը, մասնակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսուցիչների կամավոր և պարտադիր վերապատրաստումներին, գնահատման նոր մոտեցումներին և դպրոցներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր, կրթական համակարգին վերաբերող իրավական ակտերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ:
Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին ներկայացվեց մարզի դպրոցներում ներառական կրթության իրականացման հաջողություններն ու հիմնախնդիրները։
Կարևորվեց դպրոցական մակարդակում ԿԱՊԿ ունեցող սովորողների կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության իրականացման աշխատանքների դերն ու կազմակերպումը Անհատական ուսուցման պլանների միջոցով։
Սկզբնաղբյուր` ՀՀ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ