Կրթության ոլորտում փոխգործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հյուրընկալվել էին Էստոնիայի կրթության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներ Մարի-Լիս Սուլթսը, Թինա Թիիթը, Ռիթ Սիլավին և Ռինա Սթահլը։ Հանդիպումը միտված էր կրթության կազմակերպման ուղղությամբ երկու երկրների փորձի ուսումնասիրմանը, ներառական կրթության ոլորտում հաջողված փորձի փոխանակմանը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում համընդհանուր ներառական կրթության ներդրման և զարգացման գործընթացը, առանձնահատկությունները, մանրամասնեց ՀՄԿ-ի հիմնական գործառույթները, հանգամանալիորեն խոսեց վերջինիս կողմից իրականացվող աշխատանքների և բարեփոխումների, մասնավորապես մանկավարժական աշխատողների և մասնագետների վերապատրաստումների, խորհրդատվությունների և մշտադիտարկումների, ՏՄԱԿ-դպրոց համագործակցության մեխանիզմների և ոլորտի այլ հարցերի մասին։
Էստոնացի գործընկերներն իրենց հերթին անդրադարձան Էստոնիայի կրթության համակարգի և ներառական կրթության գործընթացների առանձնահատկություններին։ Դիտարկվեցին փոխհամագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները։
Հանիպումն անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում։
09․12.2024