Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կանանի հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում 2025թ․ հունվարի 30-ին Գյումրիում անցկացվեց «Վաղ սոցիալականացման ժամանակահատվածում ծնողների դերը գենդերային կարծրատիպերի հաղթահարման գործում» թեմայով իրազեկման դասընթաց, որի նպատակն էր ծնողների հետ քննարկել և վերհանել գենդերային այն կարծրատիպերը, որոնք կարող են ձևավորվել երեխայի զարգացման վաղ փուլերում՝ խանգարելով նրա՝ հետագայում լիարժեք սոցիալականացման գործընթացին։
Դասընթացավարն էր ՀՄԿ Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, հոգեբան Անի Խուդոյանը։
Դասընթացի առանցքային թեմաներն էին՝
- ✦ Գենդերային կարծրատիպերի դրսևորման առանձնահատկությունները,
- ✦ Գենդերային կարծրատիպերի ազդեցությունը երեխայի սոցիալականացման գործընթացում,
- ✦ Գենդերային կարծրատիպերի ձևավորմանը նպաստող գործոնները,
- ✦ Գենդերային կարծրատիպերի հաղթահարման ուղիները։
Ծնողներին փոխանցվեցին համապատասխան գիտելիքներ ու գործիքներ գենդերային կարծրատիպերի ճանաչման և կանխարգելման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ դասընթացի մոդուլը ստեղծվել է Կանանի ՀԿ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ «Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։
26.02.2025