ԹՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԲՈՒԼԻՆԳԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ»
2025թ․ ապրիլի 5-ին տեղի կունենա «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ։ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որն ուղեկցվելու է երեխաների նկարների ցուցադրությամբ։
«ԲՈՒԼԻՆԳԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ցուցահանդեսում ներկայացված են հանրակրթական դպրոցներում սովորողների աշխատանքները, որոնցում նրանք գեղարվեստական միջոցներով թղթին են հանձնել իրենց պատկերացումները բուլինգի վերաբերյալ, արտահայտել իրենց վերաբերմունքը երևույթի նկատմամբ։
Սիրելի գործընկերներ, անցնելով հետևյալ հղումով՝ https://hmk.am/gallery, դուք կհայտնվեք թվային ցուցահանդեսում, որտեղ կարող եք ծանոթանալ երեխաների աշխատանքներին։ Միաժամանակ կարող եք նաև քվեարկել ձեր նախընտրած նկարի օգտին։ Հաղթող կճանաչվեն ամենաշատ հավանումների արժանացած երեք նկարների հեղինակները։
Եղեք ակտիվ, այցելեք մեր կայք և քվեարկեք։
28.03.2025