2025թ․ ապրիլի 5-ին տեղի կունենա «ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԼԻՆԳԻ» մանկավարժական աշխատաժողովը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանն ու բացառմանը, հակաբուլինգային միջոցառումների և դպրոցներում ընդհանուր դրական մթնոլորտի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը https://hmk.am/cragir-22hy/:
Մանկավարժական աշխատաժողովի զեկույցների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը, որը հանդես կգա «Իմ աշխարհում» Ինտերակտիվ ներկայացմամբ։
Թատերախմբի երեխաները հանդիսատեսին կտեղափոխեն իրենց աշխարհ, կկիսվեն իրենց մտքերով և ապրումներով, իսկ վերջում իրենց ուղերձը կուղղեն բոլորին։ Սա տեսնել է պետք:
Դե ինչ, կհանդիպենք ապրիլի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանի (Երևան, Ալեք Մանուկյան 13) մասնաշենքի մեծ դահլիճում:
Աշխատաժողովն իրականացնում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ։
Աշխատաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով` https://shorturl.at/FixfQ
04.04.2025