ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 2025թ․ հունվար ամսից մեկնարկել են դասընթացները նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ծնողական համայնքի համար։
Սեմինարներն ուղղված են կանխարգելելու այն դժվարությունները, որոնք ի հայտ են գալիս երեխայի կրթական և զարգացման գործընթացներում: Դրանք նպաստում են ծնողների իրազեկվածության բարձրացմանը և երեխաների հոգեկան բարեկեցությանը։
ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Արմինե Ավագյանն իրականացրել է «Մանկական վախեր» թեմայով սեմինարներ Երևանի թիվ 42, Մասիսի թիվ 3, Դդմաշենի և Ջերմուկ համայնքի «Զատիկ» մսուր-մանկապարտեզներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մանկական վախերի առաջացման պատճառները, դրանց հաղթահարման ուղիներն ու մեթոդները, ինչպես նաև ծնողների դերն այս գործընթացում։
Հանդիպումներին մասնակցել են շուրջ 60 ծնողներ, ովքեր հնարավորություն են ունեցել խորհրդակցելու դասընթացավարի հետ, կիսվելու իրենց փորձով և ստանալու գործնական խորհուրդներ։
Հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով ընդլայնել ծնողների գիտելիքներն այս ուղղությամբ և աջակցել երեխաների հոգեկան զարգացմանը՝ նպաստելով նրանց ներառմանը ուսումնական գործընթացներում։
10.04.2025