Խոսքային խանգարումների վաղ հայտնաբերումը և վաղ միջամտությունը մեծապես նպաստում են երեխայի համակողմանի զարգացմանը սոցիալական, հուզական և ճանաչողական ոլորտներում՝ դրանով իսկ կանխելով ավելի լուրջ խանգարումների առաջացումն արդեն դպրոցական տարիքում։ Ելնելով այս հանգամանքից՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեծապես կարևորվում է լոգոպեդի կողմից իրականացվող արդյունավետ գործունեությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը և նախադպրոցական կրթության ոլորտում լոգոպեդների կողմից իրականացվող աշխատանքներում միասնական մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մեկնարկել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների լոգոպեդների վերապատրաստման գործընթացը։
Դասընթացավարներն են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մեթոդիստ-վերապատրաստողներ Օֆելյա Գրիգորյանը և Ռուզաննա Մուրադյանը։
Դասընթացների նպատակն է բարելավել նախադպրոցական ուսումնական հաստատություններում տրամադրվող լոգոպեդական աջակցության ծառայությունների որակը և արդյունավետությունը՝ ընդլայնելով լոգոպեդների կարողությունների և հմտությունների շրջանակը իրենց պաշտոնային պարտականություններով սահմանված գործառույթների, լոգոպեդի դերի, ծնող-մանկավարժական աշխատող դրական հարաբերությունների և կառուցողական համագործակցության վերաբերյալ։
11.04.2025