2025թ․ հուլիսի 22-ին Հաշանդամություն ունեցող երեխաների ծնողների ասոցիացիայի նախաձեռնությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ասոցիացիայի անդամների և ՀՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր խթանել հաշմանդամություն և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ համագործակցությունը՝ ուղղված ուսումնական հաստատություններում սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հայտնաբերման, կրթության կազմակերպման և իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, անդրադարձավ ոլորտի բարեփոխումներին՝ շեշտադրելով իրականացվող իրավական և օրենսդրական փոփոխությունները, որի հիմնական նպատակը երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովումն է։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց ՀՄԿ-ի բաց և համագործակցային գործունեությունը, ներկայացրեց գործընկերության շրջանակում իրականացվող նախագծերն ու ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ՍՈՐՍ Հիմնադրամի hիմնադիր և գործադիր տնօրեն Մարինա Պարազյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման հնարավորության համար և ներկայացրեց ծնողներին անհանգստացնող հարցադրումները, որոնց պատասխանները տրվեցին ՀՄԿ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից։
Հանդիպումն ընթացավ փոխըմբռնման մթնոլորտում։ Կարևորվեց ծնողների և մասնագետների փոխգործակցությունը՝ միտված երեխաների իրավունքների և ներառական կրթության վերաբերյալ ծնողների իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կրթության իրականացման գործընթացում ծագող խնդիրների բացահայտմանն ու համատեղ ջանքերով դրանց լուծում տալու ուղիների հայտնաբերմանը։
22.07.2025