նոյեմբերի 28-ին անցկացվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող հաջորդ վեբինարը՝ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ» թեմայով։
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Միրյանա Մարոյեվիչը։
Վեբինարը միտված էր հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների հետ գործընկերություն ձևավորելու տարբեր եղանակների վերաբերյալ տեղեկատվության փոխանցմանը։
Բանախոսը կարևորեց ընտանիքների հետ համագործակցությունը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի հաջողության և արդյունավետ փոխգործակցության առանցքային ցուցանիշներից մեկը:
Մասնակիցները ծանոթացան հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների հետ հաղորդակցության ձևերին, նրանց հետ աշխատելու և հարաբերություններ կառուցելու առանձնահատկություններին, երեխային հետ աշխատանքում նրանց ընդգրկվածությունն ապահովելու մեթոդներին, մասնագետի և ընտանիքի համատեղ պատասխանատվության ձևավորման և այդ պատասխանատվության բաշխման մեխանիզմներին, դրանց արդյունավետությունն ապահովող գործոններին:
Բանախոսը կիսվեց ընտանիքների հետ ակտիվ համագործակցութուն զարգացնելու՝ «Մալի Դոմ» կենտրոնի փորձով՝ ընդգծելով ընտանիքներին խրախուսելու, նրանց ներգրավվածությունն ապահովելու կարևորությունը հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքում հաջողություններ գրանցելու գործում: Անդրադարձ կատարվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ այդ գործընթացին հասանելիության մոդելներին, ինչպես նաև նրանց՝ հետագայում համայնքի մեջ ներգրավվելու համար անհատական ծրագրման մեխանիզմներին։
️Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
01.12.2025


