2025թ․ դեկտեմբերի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցության շրջանակներում անցկացվեց «ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ» թեմայով հաջորդ վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Հրվոյե Գուդլինը։
Վեբինարի ընթացքում նա ընդհանրական տեղեկատվություն փոխանցեց զարգացման դժվարություններ և կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ ունեցող երեխաների շարժողական հնարավորությունների ու մարտահրավերների, ինչպես նաև դրանք հաղթահարելու ձևերի ու մոտեցումների վերաբերյալ։ Մասնակիցները ծանոթացան այնպիսի մեթոդների ու ռազմավարությունների, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս սովորել, հաղորդակցվել, խաղալ ու մասնակցել տարբեր գործողությունների։
Ընդգծվեց այդ գործընթացում անվտանգ ու խրախուսող միջավայրի ապահովման կարևորությունը, որը կնպաստի զարգացման դժվարություններ ունեցող երեխաների՝ ինքնուրույն շարժվելու և ամենօրյա իրավիճակներում, կենցաղային գործողությունների մեջ այդ կարողությունները զարգացնելու հմտությունների ձեռքբերմանը:
️Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մանրամասներին տեղեկանալու համար։
18.12.2025


