Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էին հյուրընկալվել Համաշխարհային բանկի ներկայացուցիչները՝ կրթության գլոբալ պրակտիկայի ավագ տնտեսագետ Ռենատա Լեմոսը և խորհրդատու Սոնա Կոշեցյանը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը համընդհանուր ներառական կրթության ներդրման և կազմակերպման գործընթացների ուղղությամբ։
Քննարկվեցին հանրակրթական դպրոցների հոգեբանների կարողությունների զարգացման հնարավորությունները Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) ոլորտում առաջնային չափումների համատեքստում, անդրադարձ կատարվեց համընդհանուր ներառական կրթության կազմակերպման բարեփոխումների ընթացքում ի հայտ եկող խնդիրներին ու մարտահրավերներին, կարծիքներ փոխանակվեցին իրականացված արդյունավետ համագործակցության և հետագա ծրագրերի վերաբերյալ։
Դիտարկվեցին հոգեբանների համար նախատեսվող կարճաժամկետ թիրախային վերապատրաստումների կազմակերպմանը, դասընթացների թեմաների հստակեցմանը, սքրինինգային (ախտորոշման) գործիքակազմին, որոշ խմբի երեխաների հոգեբանական սքրինինգային գործընթացներին հոգեբանների ներգրավմանը, տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում։ Նախանշվեցին հետագա համագործակցության հեռանկարները։
08․04.2026

