2026թ․ ապրիլի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության համագործակցությամբ անցկացվեց «ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՈՒՄ» թեմայով վեբինարը:
Վեբինարի բանախոսն էր «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետ Նիկոլինա Միհալիչ Կոցիանը։
Միջավայրի արդյունավետ դիզայնը կարևոր նշանակություն ունի տեսողության ֆունկցիայի կիրառման համար։ Այս վեբինարը համակողմանի անդրադարձ էր տարբեր իրավիճակներում անձի տեսողության ֆունկցիայի վրա ինչպես ուղղակի, այնպես էլ սոցիալ-տնտեսական և ընտանեկան ազդեցություն ունեցող գործոններին, որոնք ազդում են տեսողության վրա որոշակի իրավիճակներում, ինչպես նաև ֆիզիկական ու ձայնային միջավայրի կազմակերպման առանձնահատկություններին ու խելամիտ հարմարեցումներին։
Բանախոսը ներկայացրեց արտաքին ազդակների ներգործության մեխանիզմները՝ մասնագետներին ու ծնողներին առաջարկելով տեսողության ֆունկցիայի վրա ազդող գործոնների կառավարման ռազմավարություններ, տարածքի ու նյութերի արդյունավետ հարմարեցման, տարբեր միջավայրերի կազմակերպման ուղեցույցներ, որոնք կօգնեն տեսողության խանգարում ունեցող անձանց իրենց տեսողության արդյունավետ կիրառման գործընթացում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
10.04.2026

