ՓՈՔՐԻԿ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Նպատակ Զարգացնել ուշադրությունը՝ սովորելով տարբերակել ճիշտը սխալից։ Զարգացնել կարդալու և ընկալելու կարողությունները՝ վերլուծելով պնդումների և պատկերների համապատասխանությունը։ Ուժեղացնել տրամաբանական մտածողությունը պատճառահետևանքային կապերի միջոցով։ Նպաստել գույների իմացությանը և դրանց` ըստ իմաստի կիրառմանը (կանաչ՝ ճիշտ, կարմիր՝ սխալ)։ Տարիքային խումբ — 5-8 տարեկան (Հարմար է ինչպես նախադպրոցական, այնպես էլ կրտսեր դպրոցական տարիքի սովորողների համար): 5-6 տարեկանների դեպքում կարող է անցկացվել ծնողի կամ դաստիարակի օգնությամբ՝ բանավոր հնչեցմամբ։ 7-8 տարեկանները կարող են խաղալ ինքնուրույն՝ զարգացնելով նաև ընթերցանության հմտությունը։ ՆԵՐԲԵՌՆԵԼ Facebook