«ՔԻՄԻԱ» առարկա դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման փորձարարական ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստման դասընթացներին հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում մասնակցում էին Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների «Քիմիա» առարկան դասավանդող ուսուցիչները։
Վերապատրաստումներն իրականացվում էին տեսական և գործնական ձևաչափով։
Ստեղծված միջավայրը, որտեղ ուսուցիչները աշխատում էին խմբերով, հագեցած էր անհրաժեշտ նյութերով և պարագաներով, ինչն էլ գործընթացը դարձրեց առավել արդյունավետ և նպատակային։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակներում։ Վերապատրաստումներն իրականացվում են «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ի փորձագետների կողմից։ ՀՄԿ-ն իրականացնում է ծրագրի լոգիստիկ աշխատանքները։