«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) աշխատանքի է հրավիրում սոցիալական մանկավարժ-վերապատրաստողի՝ Կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնում համապատասխան պաշտոնը զբաղեցնելու համար։
Հիմնական գործառույթներ՝
- ✦ Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում.
- ✦ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների իրականացում.
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողության զարգացմանը միտված ուսումնաօժանդակ նյութերի մշակում.
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացում կիրառվող գործընթացների և ձևաթղթերի վերանայում և մշակում.
- ✦ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում.
Պահանջվող որակավորումներ և hմտություններ՝
- ✦ Բարձրագույն կրթություն՝ սոցիալական մանկավարժի որակավորմամբ
- ✦ Սոցիալական մանկավարժի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ✦ Դասընթացների անցկացնելու փորձը կդիտվի որպես առավելություն
- ✦ Համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն
- ✦ Միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու և աշխատանքը վերջնաժամկետներին հասցնելու կարողություն
- ✦ Պատասխանատվության բարձր զգացում
- ✦ Թիմում աշխատելու պատրաստակամություն և հաղորդակցման գերազանց հմտություններ
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 15-ը աշխատանքային ինքնակենսագրությունն (CV) ուղարկել hr.hmkentron@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով պաշտոնի անվանումը։
Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:
ՀՄԿ թիմը սիրով սպասում է նոր գործընկերոջը՝ հետաքրքիր աշխատանքի և արդյունավետ համագործակցության ակնկալիքով: