«Սոխակից ամաչեց» | Վ․ Սուխոմլինսկի

Վ․ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ «ՍՈԽԱԿԻՑ ԱՄԱՉԵՑ»

Կարդում է Լիանա Վահանյանը

Վ․ ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ
«ՍՈԽԱԿԻՑ ԱՄԱՉԵՑ»

Կարդում է Լիանա Վահանյանը

Աննան ու Սոնան գնացին անտառ: Ճանապարհից հոգնած, որոշեցին նստել ճամփեզրին, հանգստանալ ու մի քիչ էլ նախաճաշել: Հանեցին զամբյուղից հաց, կարագ ու ձու: Երբ արդեն վերջացնում էին նախաճաշը, մոտակայքից լսեցին սոխակի դայլայլը: Հմայված նրա երգով` աղջիկները նստել ու չէին համարձակվում շարժվել: Սոխակը դադարեց երգել: Աննան հավաքեց իր կերած մնացորդները և շպրտեց թփերի մեջ, իսկ Սոնան փաթաթեց թղթի մեջ ձվի կեղևները, հացի փշուրները և դրեց զամբյուղի մեջ:

– Ինչո՞ւ ես քեզ հետ աղբը վերցնում,- ասաց Աննան,- գցի՛ր թփերի տակ: Մենք անտառում ենք և մեզ ոչ ոք չի տեսնում:

– Ես սոխակից եմ ամաչում,- պատասխանեց Սոնան:

Skip to content