ԹԱՆԳՐԱՄ
Նպատակ
Խաղի կիրառումը հնարավորություն է տալիս զարգացնել երեխաների՝
- ✦ մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը,
- ✦ տարածաչափական պատկերացումները,
- ✦ մանր շարժունակությունը,
- ✦ տևական ժամանակ նստելու և կենտրոնացած աշխատելու կարողությունը,
- ✦ սահմանված կանոններին հետևելով` աշխատանք կատարելու կարողությունը:
Թանգրամի օգնությամբ հնարավոր է նաև երեխաներին սովորեցնել երկրաչափական պատկերները և գույները:
Տարիքային խումբ
Խաղը նպատակահարմար է կիրառել ինչպես դպրոցական, այնպես էլ՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
Անհրաժեշտ նյութեր
«Թանգրամ» խաղի համար սահմանված ձևով և չափերով 7 երկրաչափական պատկեր: Սկզբնական շրջանում երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նաև պատկերների պատրաստի օրինակներ` գրքույկների տեսքով, տպված կամ էլեկտրոնային տարբերակով:
Ընթացք
Երեխաներին առաջարկվում է տրված 7 երկրաչափական պատկերներն օգտագործելով ստանալ 1 իմաստալից պատկեր (տառեր, թվեր, կենդանիներ և այլն)` պահպանելով հետևյալ կանոնները.
- ✦ բոլոր 7 պատկերները պարտադիր պետք է օգտագործել,
- ✦ բոլոր պատկերները պետք է հատվեն մեկը մյուսին` կողմերով կամ անկյուններով,
- ✦ պատկերները չեն կարող ծածկել մեկը մյուսին,
- ✦ պատկերների համադրումը սկսել մեծ եռանկյան տեղի որոշումով: