Տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հիմնական գործառույթներն են․

  • Կենտրոնի սոցիալական մեդիամարքեթինգի ռազմավարության մշակում
  • Կենտրոնի գործունեության կամ իրականացվող ծրագրերի լուսաբանման նպատակով զանգվածային լրատվության միջոցների հետ աշխատանքների իրականացում
  • Կենտրոնի պաշտոնական կայքի ծրագրավորման աշխատանքների իրականացում և սպասարկում
  • Կենտրոնի պաշտոնական կայքի բովանդակության մշակում և տեղադրվող տեղեկատվության հավաքագրում, համակարգում և համալրում
  • Կենտրոնի սոցիալական կայք-էջի վարում և բարելավում
  • էլեկտրոնային հայտարարությունների, նորությունների, միջոցառումների կազմում և տեղադրում Կենտրոնի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում
  • Կենտրոնում իրականացվող ուսումնամեթոդական աշխատանքների, վերապատրաստումների, քննարկումների, սեմինարների, տարբեր հանդիպումների  և տեղեկատվության հանրայնացում և լուսաբանում
  • Տեղեկատվության տրամադրում կրթության ոլորտի մասնագետներին, կենտրոնի ծառայություններից օգտվող երեխաների ծնողներին և մեդիա դաշտի ներկայացուցիչներին
  • Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում (հարցումներ, մշտադիտարկում, ամփոփում)
  • Կենտրոնի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվության և տարաբնույթ (գեղարվեստական, գրաֆիկական, դիզայներական և համակարգչային այլ աշխատանքներ) աջակցության տրամադրում
  • Տեսահոլովակների պատրաստում և մոնտաժային աշխատանքների իրականացում, տեսասահիկների և շնորհանդեսների պատրաստում
  • Դիդակտիկ և մեթոդական նյութերի գեղարվեստական մշակում
  • Համակարգչային գրաֆիկական ձևավորման աշխատանքների իրականացում
  • Մանկավարժահոգեբանական նյութերի, հոդվածների, ձեռնարկների և գրքերի խմբագրման և սրբագրման, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանչական աշխատանքների իրականացում
Skip to content