ԱՅՍՕՐ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ, ՕՔՍՖՈՐԴ ՓՈԼԻՍԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ և ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ԷՐ։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը։
Այնուհետև Օքսֆորդ Փոլիսի Մենեջմենթ Ինստիտուտի միջազգային փորձագետներ Անդրեաս Կարիստինոսի, Սոֆիա Կուկուվինուի և Ստատիշ Տրիանտաֆիլուի կողմից ներկայացվեցին՝
- ✦ ԿԱՊԿ ունեցող երեխաների գնահատման գործիքակազմը,
- ✦ «Անհատական ուսումնական պլան», «Անհատական ուսումնական զարգացման պլան»,
- ✦ Աջակցող տեխնոլոգիաների կատալոգը,
- ✦ ԿԱՊԿ ունեցող երեխաների մշտադիտարկման և գնահատման գործիքակազմը:
«Հատուկ կրթության և զարգացման կարիքների գնահատման վերանայում» ծրագրի նպատակն էր՝ առաջարկել ԿԱՊԿ գնահատման համապատասխան գործիքներ նախադպրոցական տարիքի երեխաների համար, բարձրացնել պետական ուսումնական ծրագրերի մատչելիությունը Անհատական ուսումնական պլանների և մասնագիտացված աջակցող տեխնոլոգիաների միջոցով, մշակել ԿԱՊԿ գնահատման մեթոդաբանություններ, խթանել առաջավոր փորձը՝ ԿԱՊԿ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների ոլորտում։