Վայոց Ձորի և Արարատի մարզերի ՏՄԱԿ-ների մասնագետների վերապատրաստումներ
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն 2021 թվականին համընդհանուր ներառական կրթության անցում են կատարում հանրապետության վերջին 2 մարզերը՝ Արարատն ու Վայոց ձորը։
Սույն թվականի սեպտեմբերի 6-ին մեկնարկել են Վայոց Ձորի և Արարատի մարզերում նոր ձևավորվող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստումները, որն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետների կողմից։
Վերապատրաստման նպատակն է ներկայացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա, և կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների եռաստիճան համակարգը: