Վերապատրաստման եվ մեթոդական աջակցության բաժին

Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի
հիմնական գործառույթներն են․

  • Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում.
  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների (այդ թվում՝ ընթացիկ) իրականացում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, Հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների իրականացում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացներում կարգերի ու ընթացակարգերի պահպանման և այդ գործընթացների արդյունավետության գնահատմանն ուղղված պլանային և ընթացիկ մշտադիտարկումների իրականացում և խորհրդատվության տրամադրում․
  • Կենտրոնի ստորաբաժանումների մասնագետների կողմից վերապատրաստման դասընթացների մոդուլների մշակման և սեմինարների անցկացման դեպքում աջակցության և մեթոդական խորհրդատվության տրամադրում.
  • Կենտրոնի ստորաբաժանումների մասնագետներին մեթոդական աջակցության և մասնագիտական խորհրդատվության տրամադրում․
  • Ներառական կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, հոդվածների մշակում․
  • Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների և ներառական կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, Հիմնադրամներ և այլն) կողմից մշակված բովանդակային նյութերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, հոդվածների փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի, գնահատման եզրակացության, Գնահատման արձանագրության, անհատական ուսուցման և զարգացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) վերանայում և մշակում.
  • Ներառական կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում․
  • Կրթության կազմակերպման գործընթացին վերաբերող իրավական փաստաթղթերում առկա խնդիրների և դիտարկումների քննարկում, առաջարկությունների մշակում.
  • Այլ կազմակերպությունների կողմից նախատեսվող կամ իրականացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք գնահատման արդյունքների, անհատական ուսուցման պլանի կազմման և կատարման հարցերին առնչվող վեճերի քննարկում, անհրաժեշտության դեպքում արդյունքների վերանայում.
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում.
  • Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում․
  • Շնորհանդեսների, կլոր սեղանների, քննարկումների կազմակերպում և անցկացում։
Skip to content