
Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի
հիմնական գործառույթներն են․
- Պլանային և ընթացիկ վերապատրաստումների համար մոդուլների մշակում
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մասնագետների համար պետական ծրագրով հաստատված վերապատրաստումների (այդ թվում՝ ընթացիկ) իրականացում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, Հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների իրականացում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացներում կարգերի ու ընթացակարգերի պահպանման և այդ գործընթացների արդյունավետության գնահատմանն ուղղված պլանային և ընթացիկ մշտադիտարկումների իրականացում և խորհրդատվության տրամադրում
- Կենտրոնի ստորաբաժանումների մասնագետների կողմից վերապատրաստման դասընթացների մոդուլների մշակման և սեմինարների անցկացման դեպքում աջակցության և մեթոդական խորհրդատվության տրամադրում
- Կենտրոնի ստորաբաժանումների մասնագետներին մեթոդական աջակցության և մասնագիտական խորհրդատվության տրամադրում
- Ներառական կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, հոդվածների մշակում
- Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների և ներառական կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, Հիմնադրամներ և այլն) կողմից մշակված բովանդակային նյութերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների, հոդվածների փորձաքննության իրականացում և եզրակացության տրամադրում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի, գնահատման եզրակացության, Գնահատման արձանագրության, անհատական ուսուցման և զարգացման պլանի (այսուհետ՝ ԱՈՒԶՊ), անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) վերանայում և մշակում
- Ներառական կրթության քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում
- Կրթության կազմակերպման գործընթացին վերաբերող իրավական փաստաթղթերում առկա խնդիրների և դիտարկումների քննարկում, առաջարկությունների մշակում
- Այլ կազմակերպությունների կողմից նախատեսվող կամ իրականացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք գնահատման արդյունքների, անհատական ուսուցման պլանի կազմման և կատարման հարցերին առնչվող վեճերի քննարկում, անհրաժեշտության դեպքում արդյունքների վերանայում
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում
- Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում
- Շնորհանդեսների, կլոր սեղանների, քննարկումների կազմակերպում և անցկացում