Վերապատրաստման դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար
2020թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետներ Լ.Հակոբյանի և Լ.Մարգարյանի կողմից իրականացվեց առցանց վերապատրաստման դասընթաց Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար:
Դասընթացի թեման էր՝ «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացը»։
Առցանց դասընթացները կրում են շարունակական բնույթ: