Վերապատրաստման հնգօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզի ք․Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (Գավառի թիվ 1 հատուկ դպրոց) մասնագետների համար
2020թ. օգոստոսի 17-ից 21-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Գեղարքունիքի մարզի ք․Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (Գավառի թիվ 1 հատուկ դպրոց) մասնագետների համար։ Դասընթացն իրականացվել է հատուկ կազմված պլանով. հեռավար՝ ՀՄԿ վերապատրաստումների բաժնի մասնագետ Ա.Գարեգինյանի կողմից, այնպես էլ տեղում` Գավառի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում, Ա․Գարեգինյանի, Լ․Զաքարյանի, Ա․Քալաշյանի և Գ․Հարությունյանի կողմից։ Դասընթացի թեմաներն էին.
✦«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման համակարգը ՀՀ-ում` հիմնված ԱՀԿ ՖՄԴ մոտեցումների վրա»,
✦«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթաց»,
✦«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացակարգ և գործիքակազմ»:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ: