Վերապատրաստում 2022

Սույն թվականի սեպտեմբերի 12-ից մեկնարկում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) կողմից իրականացվող պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների 110 ժամանոց վերապատրաստման դասընթացներն ըստ հետևյալ առարկաների՝

ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

✦ Դասվարներ (Մայրենի, Մաթեմատիկա)

✦ Տեխնոլոգիա

✦ Կերպարվեստ

Վերապատրաստման դասընթացի բովանդակությունը ներառում է հետևյալ բաղադրիչները․

✦ «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»

✦ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում»

✦ «Տարիքային հոգեբանություն»

✦ «Դիրքորոշում և արժեք»

✦ «Համընդհանուր ներառում»

✦ «Գնահատում»

✦ «Առարկայի դասավանդման մեթոդիկա»

✦ «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները»

Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 5-ը գրանցվել՝ լրացնելով https://bit.ly/3K7JUQp հայտը։

Վերապատրաստման արդյունքում ուսուցիչներին կտրամադրվի 11 կրեդիտ։

ՀՄԿ-ն ունի վերապատրաստումների բազմամյա փորձ։ Կենտրոնում առկա են վերապատրաստման համար անհրաժեշտ տարածք, սարքավորումներ, իսկ դասընթացները կվարեն ոլորտի լավագույն արհեստավարժ մասնագետները։ Վերապատրաստումներին մասնակցելու համար անհաժեշտ է լրացնել տվյալ հայտը։ Մեր համակարգող կազմը կապ կհաստատի Ձեզ հետ՝ դասընթացի մասին առավել մանրամասն տեղեկացնելու և Ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով։

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունն ու սիրով սպասում Ձեզ:

Skip to content