Skip to content

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՐՈՇԵԼ ԺԱՄԸ ՍԼԱՔԱՎՈՐ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՈՐՈՇԵԼ ԺԱՄԸ ՍԼԱՔԱՎՈՐ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

Ժամանակը հնարավոր չէ տեսնել կամ զգալ, սակայն այն կարող ենք չափել ժամացույցի օգնությամբ: Ժամանակը հեշտությամբ չափելու մասին պատկերացում և ժամացույցից օգտվելու հմտություն ունենալը կարևոր են առօրյա կյանքը կազմակերպելու, օրակարգ կազմելու և դրան հետևելու համար։ Որպեսզի երեխան կարողանա օգտվել սլաքավոր ժամացույցից, կարևոր է, որ նրա մոտ ձևավորված լինեն մի շարք կարողություններ և հմտություններ.

  • տարբերակում է աջ և ձախ հասկացությունները,
  • ունի ընդհանուր պատկերացումներ ժամանակի մասին,
  • հաշվում է առնվազն մինչև 60-ը,
  • հաշվում է 5-ի պատիկներով։

Այդ իսկ պատճառով նախքան ժամանակը սլաքավոր ժամացույցի միջոցով ընկալելու կարողություն ձևավորելը անհրաժեշտ է ստուգել՝ արդյո՞ք երեխայի մոտ առկա են վերը նշված հմտությունները: Կարելի է կիրառել տարաբնույթ առաջադրանքներ, խաղեր և վարժություններ, որոնք կնպաստեն այդ հմտությունների ամրապնդմանը և ժամացույցից օգտվելու կարողության ձևավորմանը: