«Իմացական գործընթացների առանձնահատկությունները և նրանց դրսևորումը հուզակամային և վարքային ոլորտներում» թեմայով սեմինար
2019թ. մայիսի 2-ին և 3-ին ՀՄԿ-ում տեղի ունեցավ սեմինար՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործընթացն իրականացնող մասնագետների համար «Իմացական գործընթացների առանձնահատկությունները և նրանց դրսևորումը հուզակամային և վարքային ոլորտներում» թեմայով: Սեմինարն ուղեկցվեց հետաքրքիր գործնական աշխատանքներով, ներկայացվեցին դեպքերի նկարագրություններ ու մեկնաբանություններ: Սեմինարը վարեց ՀՄԿ հոգեբան Սիրանուշ Անտոնյանը: