«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 3-6 տարեկան երեխաների մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցման ծառայությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններում» թեմայով դասընթաց
2019թ. մայիսի 13-ից 14-ը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում ՀՄԿ աշխատակիցներ Ա.Գարեգինյանը և Լ.Զաքարյանը Գավառի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում վարեցին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 3-6 տարեկան երեխաների մանկավարժահոգեբանական գնահատման և աջակցման ծառայությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններում» թեմայով դասընթաց, որին մասնակցեց նշված հաստատության բազմամասնագիտական թիմի համակազմը: