Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մշակված տվյալների բազայի վերաբերյալ սեմինար
2018թ. մայիսի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մեթոդիստների և գնահատողների համար տեղի ունեցավ սեմինար՝ տվյալների բազայի վերաբերյալ: Սեմինարը վարեց ՀՄԿ մշտադիտարկման, մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ Ժորա Հարությունյանը: Սեմինարավարը ներկայացրեց բազայի հիմնական կառուցվածքը, դրանից օգտվելու մեխանիզմները: Նշվեց, որ այս գործընթացներն ավտոմատացված են, ժամանակակից և հնարավորություն են ընձեռում առավել արդյունավետ աշխատել: Սեմինարի ավարտին հնչեցին բազմաթիվ հարցուպատախաններ, ծավալվեց ակտիվ քննարկում: