«Հաղորդակցական հմտությունների զարգացման ռազմավարություններ և մոտեցումներ» թեմայով սեմինար
2019թ. հունվարի 25-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հաղորդակցական հմտությունների զարգացման ռազմավարություններ և մոտեցումներ» թեմայով սեմինար, որը վարեց Կենտրոնի մասնագետ Էդգար Մանուկյանը: Սեմինարին մասնակցեցին ինչպես ՀՄԿ մասնագետները, այնպես էլ՝ այլ ուսումնական հաստատությունների լոգոպեդներ և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներ:
Սեմինարն ընթացավ ակտիվ քննարկումներով և փորձի փոխանակումներով, վեր հանվեցին և պարզաբանվեցին ոլորտին վերաբերող մարտահրավերները: Մասնակիցների կողմից առաջարկվեց, որ սեմինարն ունենա շարունակական բնույթ և ներկայացվեցին հաջորդ առավել հետաքրքրող թեմաները՝ «Դիագնոստիկա» և «Հետվիրահատական աշխատանքները լոգոպեդական գործընթացում»: