Նոյեմբերի 28-ին և 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Նևրոզներ, նևրոտիկ դրսևորումներ, վախեր, դրանց առաջացման պատճառները, հաղթահարման մեխանիզմները» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց, որը վարում էր Թագուհի Մակարյանը։
Դասընթացն իր բնույթով տեսագործնական էր և ուներ հստակ օրակարգ։
Տեսական մասում հնչեցին նևրոզին առնչվող գիտական սահմանումներ, վերլուծություններ, քննարկվեցին տարբեր տեսաբանների կողմից առաջադրված հոգեթերապևտիկ ելքեր։ Անդրադարձ կատարվեց նևրոտիկ դրսևորումներին և նևրոզածին բնույթ ունեցող վնասակար սովորություններին։
Դասընթացի երկրորդ օրվա թեման վախերն էին, դրանց տեսակներն ու դրսևորման ձևերը, տարիքային օրինաչափությունները, ազդեցություններն ու առաջացման պատճառները։ Քննարկվեցին մասնավոր դեպքեր և իրավիճակներ, դրանց հաղթահարման ուղիներ և դիագնոստիկ մեթոդներ։
Դասընթացը հագեցած էր գործնական վարժանքներով և դերային խաղերով։
Մասնակիցները (մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող հոգեբաններ և այլ մասնագետներ) դրսևորեցին անսահման հետաքրքրասիրություն և ակտիվ մասնակցություն: Մթնոլորտը տրամադրող էր, ջերմ ու էմոցիաներով լեցուն: