Փետրվարի 29-ը «Հազվագյուտ հիվանդությունների» միջազգային օրն է։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները մասնակցեցին հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Հազվագյուտ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով աշխատաժողովին: Քննարկմանը մասնակցում էին շուրջ 15 տարբեր կենտրոնների մասնագետներ, ինչպես նաև՝ ծնողներ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին և բարձրաձայնվեցին այն բոլոր հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են հազվադեպ հիվանդություններով հաշմանդամություն ունեցող անձանց:
Շնորհակալություն ենք հայտնում «ՍՈՐՍ» հիմնադրամին` հրավերքի և արդյունավետ քննարկման համար: