«Հոգեբանական հետազոտության գործընթացը որպես ֆունկցիոնալ գնահատման փուլ» թեմայով սեմինար
2019թ. մարտին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբաններ Հ.Ազատյանի և Լ.Հովհաննիսյանի կողմից Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ քաղաքների Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների բազմամասնագիտական թիմի համար իրականացվեց վերապատրաստման դասընթաց՝ «Հոգեբանական հետազոտության գործընթացը որպես ֆունկցիոնալ գնահատման փուլ» թեմայով: Վերապատրաստման նպատակն էր՝ բարելավել ՏՄԱԿ-ների հոգեբանների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, որոնք կարևոր են զարգացման և հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների գնահատման ժամանակ հոգեբանական հետազոտության գործընթացի արդյունավետ կազմակերպման ու աջակցման համար: Դասընթացավարները գործնական աշխատանքների միջոցով մասնակիցներին ներկայացրեցին հոգեբանական հետազոտության ընթացքում կիրառվող մեթոդներն ու մեթոդիկաները։