2023-2024 նոր ուսումնական տարվա մեկնարկը ՀՄԿ-ում
2023-2024 նոր ուսումնական տարին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկեց աշխատանքային խորհրդակցությամբ, որը վարում էր ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։
Հանդիպման ընթացքում ի մի բերվեցին 2023թ․ առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, հստակեցվեցին առաջիկա անելիքները, ուղենշվեցին հետագա քայլերը։
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում: