ՄԱՐՏԻ 20-Ը ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Մանկապատանեկան թատրոնն ու ներկայացումը տարբերվում են իրենց մոտեցումներով․ կարևոր է երեխաներին ու պատանիներին դիտարկել որպես խորաթափանց հանդիսատեսի և թատերական գործընթացի մասնակիցների։
Այսօրվա առաջնային նպատակներից է միավորել մանկապատանեկան թատերական աշխատողներին ամբողջ աշխարհում և զարգացնել պատանի հանդիսատեսի ընկալունակությունը թատերական արվեստի նկատմամբ։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում 2022թ-ից ակտիվ ստեղծագործական գործունեություն է ծավալում մանկապատանեկան «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը, որն այս տարիների ընթացքում իր գործունեությամբ նպաստել է երեխաների ու պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու հասարակական կյանքում նրանց ակտիվ ներգրավվածությանը։ Թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել Երևան քաղաքի և մարզերի տարբեր բեմերում։ Այժմ էլ մեր դերասաններն ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ են և պատրաստվում են նոր ներկայացումների։
Շնորհավորում ենք «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի դերասաններին և ստեղծագործական թիմին Մանկապատանեկան թատրոնի համաշխարհային օրվա առթիվ և խրախուսում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս ոլորտում, կամուրջներ ստեղծել իրականության և երևակայության միջև՝ թույլ տալով, որ հնարավորությունները բաց լինեն բոլոր երեխաների և պատանիների համար ամենուր:
«Տարեք երեխային թատրոն այսօր, որպեսզի նա կարողանա տեսնել, լսել, զգալ, մտածել և երևակայել»:
20.03.2025