ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ | Ձեռնարկ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանների համար

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՁԵՌՆԱՐԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնային պարտականությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագիր» ձեռնարկը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 12-ի 667-Ա/2 հրամանով երաշխավորվել է գործածության որպես ուսումնական նյութ։
Ձեռնարկում հանգամանալիորեն ներկայացվում են հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանի աշխատանքային գործունեության հիմնական ուղղություններն ու բովանդակությունը՝ ըստ գործունեության նպատակի, տարբեր շահառուների հետ աշխատանքի յուրահատկությունների, հոգեբանի կողմից իրականացվող տարբեր դերերի, աշխատանքների պլանավորման և կազմակերպման ձևերի, սահմանվում են հոգեբանի գործունեության էթիկական-բարոյագիտական սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև հոգեբանի աշխատանքային սենյակին ներկայացվող պահանջները։
Ձեռնարկը նախատեսված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների համար և ուղղված է հոգեբանի աշխատանքային գործիքակազմի վերաբերյալ գործնական հմտությունների ձևավորմանը։

ՁԵՎԱԹՂԹԵՐ

Skip to content