ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ | ՁԵՌՆԱՐԿ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ
Ձեռնարկ մանկավարժների համար

Այս ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են ուսուցման համալիր մոտեցումներ, որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների 3-րդ և 4-րդ աստիճանի մանկավարժահոգեբանական աջակցության կարիք ունեցող երեխաների կրթության արդյունավետ կազմակերպմանը և նրանց ինչպես ուսումնական, այնպես էլ առօրյա հմտությունների կառավարման առաջընթացի ապահովմանը։
Այդ մոտեցումները ներառում են ուսուցման անհատականացված և ճկուն մեթոդներ, ֆիզիկական և զգայական միջավայրերի ստեղծման գործնական լուծումներ, վարքագծի կառավարման գործնական լուծումներ և 5 մասնավոր դեպքերի նկարագրություններ՝ գործընթացի մասին առավել արդյունավետ և պարզ պատկերացում տալու համար։
Ձեռնարկը ներառում է թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական խորհուրդներ և օրինակներ, որոնք կարող են օգտակար լինել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքում։ Այն միտված է այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կօգնեն մանկավարժներին, մասնագետներին և ծնողներին աշխատել համատեղ և ձևավորել համընդհանուր աջակցող համայնք, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգացման և ինքնադրսևորման հնարավորություն։

Skip to content