«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2» (երկրորդ կիսամյակ)
աշխատանքային գիրք-տետր
Սույն աշխատանքային գիրք-տետրի նպատակը հանրակրթական ուսուﬓական հաստատությունների երկրորդ դասարանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին «Մաթեմատիկա 2» առարկայի երկրորդ կիսամյակի ուսուﬓառության ընթացքում լրացուցիչ, առավել պարզեցված և հարմարեցված ուսուﬓական նյութերի տրամադրուﬓ է։
Աշխատանքային գիրք-տետրում ընդգրկված առաջադրանքներն ուղղված են 20-ի սահմանում թվերի թվարկության, կարգային անցումով և առանց կարգային անցման գումարման և հանման գործողությունների ուսուﬓասիրման կրկնությանը և ամրապնդմանը, ինչպես նաև 20-ի սահմանում աղյուսակային բազմապատկման և բաժանման դեպքերի ուսուﬓասիրմանը առարկայական իրավիճակների ﬕջոցով։ Ընտրված վարժությունների և առաջադրանքների համակարգն ունի ընդգծված գործնական և շտկող-համակարգող ուղղվածություն, նպաստում է երեխաների մաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը։ Աշխատանքային տետրը նախատեսված է սովորողների ինչպես դասարանային, այնպես էլ արտադասարանային ինքնուրույն գործունեության կազմակերպման համար։