ՀԱՐԳԵԼԻ ՀՈԳԵԲԱՆՆԵՐ
2025թ․ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների համար։
Կամավոր ատեստավորման հայտ կարող են ներկայացնել.
- ✦ Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների հոգեբանները:
- ✦ ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանված պահանջներին բավարարող հոգեբաննները, որոնք համակարգում չեն աշխատում:
- ✦ Ոչ պետական նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանները:
- ✦ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող հոգեբանները:
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի at.emis.am հարթակի միջոցով։
Դիմելու մանրամասները՝ https://escs.am/am/news/31082
02.09.2025