2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի», որի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մեկնարկել են «ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացները։
Վերապատրաստումներին մասնակցում են ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերապատրաստող մասնագետները, ովքեր իրենց հերթին ապահովելու են ձեռք բերած գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցումը հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և ծնողական համայնքի ներկայացուցիչներին։
Վերապատրաստման դասընթացների հիմնական նպատակն է նպաստել դպրոցներում ֆիզիկական և հոգեբանական անվտանգ և ապահով միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ուժեղացնել մանկավարժների և ծնողների կարողությունները՝
- ✦ բռնության և բուլինգի կանխարգելման և վաղ հայտնաբերման,
- ✦ երեխաների իրավունքների պաշտպանության,
- ✦ ուսուցիչ–ծնող համագործակցության ամրապնդման ոլորտներում։
Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածներ՝ դերախաղեր, դեպքերի վերլուծություն, խմբային աշխատանքներ և վարժություններ, որոնք մասնակիցներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ, մշակել կիրառելի հմտություններ։
10.09.2025