Խմբերին կարող են մասնակցել 4–12 տարեկան երեխաները։
Մեր նպատակն է ստեղծել անվտանգ, երեխայակենտրոն և ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա՝ իր անհատական առանձնահատկություններին և հնարավորություններին համապատասխան, կարող է ստեղծագործել, շփվել, ինքնարտահայտվել և բացահայտել իր ուժեղ կողմերը։ Արտթերապիայի խմբերում տարբեր կարողություններով և առանձնահատկություններով երեխաները շփվելու են տարեկիցների հետ, միասին ստեղծագործելու են, սերտ համագործակցելու և սովորելու են միմյանցից։
ՊԱՐԱԹԵՐԱՊԻԱ — Շարժում, երաժշտություն և ինքնարտահայտում
Երաժշտության և ստեղծագործական շարժման միջոցով երեխաները հնարավորություն են ստանում ճանաչել և արտահայտել իրենց հույզերը, զգալ և ավելի լավ ընկալել սեփական մարմինն ու շարժումները, շփվել և համագործակցել։ Պարաթերապիան աջակցում է նաև ուշադրության, շարժումների համակարգման, ինքնավստահության և սոցիալական հմտությունների զարգացմանը։
ԿԱՎԱԹԵՐԱՊԻԱ — Շոշափել, ստեղծել, ձևափոխել և արտահայտվել
Կավի հետ ստեղծագործական աշխատանքը հնարավորություն է տալիս շոշափման և ստեղծագործելու միջոցով արտահայտել մտքերն ու հույզերը, զարգացնել զգայական ընկալումը, մանր մոտորիկան, ուշադրությունն ու կենտրոնացումը։ Այն խթանում է նաև երևակայությունը, ինքնուրույնությունը, համագործակցությունն ու ոչ խոսքային ինքնարտահայտումը։
ԴՐԱՄԱԹԵՐԱՊԻԱ — Խաղալ, փորձարկել, արտահայտվել և բացահայտել
Դերային խաղերի, պատմությունների և թատերական ստեղծագործական վարժությունների միջոցով երեխաները հնարավորություն են ստանում արտահայտել իրենց մտքերն ու հույզերը, փորձարկել տարբեր իրավիճակներ ու դերեր, զարգացնել հաղորդակցման և համագործակցության հմտությունները և ավելի վստահ զգալ իրենց։
Ստեղծագործական գործընթացը դառնում է ինքնարտահայտման, սոցիալականացման և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։
Մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը կարող եք զանգահարել 010552495 հեռախոսահամարով։
Սիրով սպասում ենք:
07.09.2026

