Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ամփոփած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ստացվել է 130 դիմում-բողոք, որոնց 52 տոկոսը վերաբերել է մանկավարժների կողմից իրականացված բռնության դեպքերին, իսկ մյուս մասը՝ սովորողների միջև միջանձնային հարաբերություններին։
Վերջին շրջանում ուսումնական հաստատություններում բռնության և բուլինգի դեպքերի վերաբերյալ ահազանգերի հաճախականության աճը պայմանավորված է նաև խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ և դեպքերի բացահայտման ու բարձրաձայնման ակտիվացմամբ։
Թեմային անդրադարձ է կատարվել Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական թողարկման շրջանակում՝ ներկայացնելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և համագործակցող կառույցների կողմից խնդրի ուղղությամբ իրականացվող համակարգված աշխատանքներն ու մշակվող քաղաքականությունը։
Հաղորդման ընթացքում ներկայացվել են սովորողների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող համակարգային աշխատանքները, մասնավորապես՝ դպրոցներում Սովորողների պաշտպանության թիմերի (ՍՊ թիմեր) ձևավորման գործընթացը, դրանց կազմը, գործառույթներն ու արդյունավետության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև այս գործընթացում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համակարգող դերն ու նշանակությունը։
Առանձնահատուկ նշվել է նաև դպրոցներում բռնության և բուլինգի կանխարգելման, դեպքերին ժամանակին և արդյունավետ արձագանքման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև անվտանգ, ապահով և բարենպաստ կրթական միջավայրի ձևավորման կարևորությունը։
Սկզբնաղբյուր՝ Առաջին լրատվականի յութուբյան պաշտոնական ալիք
10.11.2026


