ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ | ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը հյուրընկալվել էր ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում, որտեղ ներկայացրել է Կենտրոնի հրատարակած մասնագիտական ձեռնարկները, անդրադարձել հատուկ և ներառական կրթության ոլորտի արդի խնդիրներին ու համագործակցության հնարավորություններին:
Ֆակուլտետի հետ մասնագիտական փոխգործակցությունը շարունակվում է` ուղղված մասնագետների կարողությունների կատարելագործմանը, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Լուսանկարները՝ ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պաշտոնական ֆեյսբուքյան էջից
26.11.2026
