2018 թվականի մայիսի 7-ին Հանրապետական մանկվարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարեց ՄԱՄ ընկերության տնօրեն Արմինե Ավագյանը: Սեմինարին մասնակցում էին ՀՄԿ-ի և Սիսիանի, Կապանի, Գորիսի ՏՄՀԿ-ի թվով 22 մասնագետներ: Սեմինարավարը ներակայացրեց խաղերի երկու փաթեթներ, որոնցից առաջինը նախատեսված է 2+ տարիքային խմբի, իսկ երկրորդը՝ 10+ տարիքային խմբի անձանց համար: Դրանք բազմաֆունկցիոնալ զարգացնող խաղեր են, և այստեղ ներառված յուրաքանչյուր թեմա այս կամ այլ կերպ առնչվում է հաշմանդամության տարբեր խնդիրների հետ: Խաղերի բազմազան կիրառումը հնարավորություն է տալիս զարգացնել և շտկել ոչ միայն խոսքը, այլև՝ խթանել երևակայությունը, կապակցված խոսքի կիրառումը, տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը: «Արի խաղանք» խաղերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երեխան չի կարող այն խաղալ միայնակ: Նրա հետ պետք է խաղա կա´մ ծնողը, կա´մ մասնագետը: Այն կարող է իրականացվել թե´ անհատական, թե´ խմբային եղանակով:
ՄԱՄ ընկերության կողմից մշակված «Արի խաղանք» խաղերի ներկայացումը ՀՄ կենտրոնում
Previous articleՀանդիպում՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, UNICEF-ի, ESI-ի (Enabling Social Impact Consulting Group), Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ
Next article Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար մշակված տվյալների բազայի վերաբերյալ սեմինար

