«Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը Covid-19 համավարակի ընթացքում» միամյա ծրագիր

2020թ․ նոյեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցության շրջանակներում մեկնարկել է «Մանկավարժահոգեբանական աջակցության ցուցաբերումը Covid-19 համավարակի ընթացքում» միամյա ծրագիրը: Ծրագրի նպատակն է զարգացնել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կարողությունները և ապահովել արտակարգ իրավիճակներում և դրանցից հետո կարիքների վրա հիմնված արձագանքն ու վերականգնումը:

Ծրագիրն իրականացվելու է մի քանի ուղղություններով`

  • Արտակարգ իրավիճակի և հեռավար կրթության պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարողությունների զարգացում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի լրամշակում և գնահատման ընթակարգերի կատարելագործում և ներդրում,
  • նախադպրոցական համընդհանուր ներառական կրթության ներդրման նպատակով նախադպրոցական տարիքի երեխաների Կրթության և Զարգացման առաձնահատուկ պայմանների գնահատման գործիքակազմի և ընթացակարգային փաստաթղթերի մշակում և ներդրում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համատեքստում աջակցող տեխնոլոգիաների տեսակների և ցանկերի մշակում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն գործողություններ իրականացնել ՀՄԿ աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ, այլև վերապատրաստման դասընթացներ անցկացնել հանրապետության տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների բոլոր մասնագետների համար՝ դրանով իսկ նպաստելով մանկավարժահոգեբանական ծառայությունների որակի բարձրացմանը, ծնողների հետ համագործակցության բարելավմանը և ընդհանուր առմամբ ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրն իրականացվելու է միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ, ինչը հնարավորություն կտա ապահովել մատչելի և հասանելի կրթություն բոլորի համար:

Skip to content