2021թ. հունվարի 18-25 Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Գնահատման բաժնի կողմից իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի մշտադիտարկում Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների թվով 4 դպրոցներում:
Մշտադիտարկման նպատակն է վերլուծել Երևանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը՝ հետագա աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Մշտադիտարկման գործընթացն իրականացրել են ՀՄԿ Գնահատման բաժնի սոցիալական մանկավարժներ Ա.Մելքումովը, Մ.Տերտերյանը, Ա.Նազարյանը, սոցիալական աշխատող Ս. Մուրադյանը և հատուկ մանկավարժներ Ն.Ներսիսյանը, Ս.Մնացականյանը, Ա.Շիրոյանը, Ն.Հովհաննիսյանը, Հ.Խաչատրյանը և Վ.Շիրոյանը: Մշտադիտարկման գործընթացին իր անմիջական մասնակցությունն է ունեցել Գնահատման բաժնի ղեկավար Լ.Մարգարյանը: